National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.02.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 5-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին:

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է, որ Քուվեյթը Հայաստանի համար բարեկամ պետություն է, եւ մեր երկրների փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի առավել ամրապնդումը եւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը:

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում:

Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ սիրով կաջակցի երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի իրականացմանը:

Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին, շնորհակալություն հայտնելով Գալուստ Սահակյանին ընդունելության համար, փոխանցել է Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի ողջույնները եւ Քուվեյթ այցի հրավերը:

Դեսպանը նույնպես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու երկկողմ կապերի ակտիվացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Դեսպանը նշել է, որ այդ քայլը լուրջ առաջընթաց կապահովի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային մի շարք խնդիրների եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am